ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հորդանանը՝ Հայաստանի բարեկամ

Հորդանանը՝ Հայաստանի բարեկամ
30.10.2014 | 12:45

Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Հորդանան: Թագավորի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը։
Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարին:
Նախագահ Սերժ Սարգսյանի և թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ հայ-հորդանանյան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Ի պատիվ պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի անունից տրվել է աշխատանքային ճաշ:
Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը մտքեր են փոխանակել միջազգային, մասնավորապես՝ մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջանների զարգացումների շուրջ: Նրանք իրենց մտահոգությունն են արտահայտել ծայրահեղականության և նրա բոլոր դրսևորումների կապակցությամբ, կարևորել այդ մարտահրավերներին դիմակայելու գործում շահագրգիռ բոլոր ուժերի համախմբումը:
Այցի շրջանակներում հանրապետության նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ